Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամներ մեկնարկում են Եվր…

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամներ մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 19-ից  մեկնարկում է սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Գագիկ Խաչիկյան:
Երիտասարդների պայքարին կմասնակցի Արման Ղուկասյանը:
Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով