Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարը զգուշացնում է, որ …

🇮🇷 Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարը զգուշացնում է, որ Իրանը շարունակում է ավելացնել ուրանի արտադրության ամսական ծավալները՝ մոտենալով միջուկային զենք ունենալու համար պահանջվող մակարդակին, և Թեհրանի միջուկային ծրագիրը զսպելու համաձայնություն կնքելու համար քիչ ժամանակ է մնում:
📌 Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցող Ռաֆայել Գրոսին ընդգծել է, որ Թեհրանը 60 տոկոս հարստացված ուրանի ամսական արտադրությունը մեծացրել է գրեթե յոթնապատիկ: Ավելի վաղ նա կոչ էր արել Թրամփի վարչակազմին և Թեհրանին ներգրավվել երկխոսության մեջ՝ առաջ մղելու միջուկային բանակցությունները, և ընդգծել, որ այդ երկխոսությունը «բացարձակապես անհրաժեշտ է» առաջընթաց գրանցելու համար:|azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *