‼️ Կառավարության նախորդ ծրագիրը հիբրիդային ծրագիր է եղել. մի կողմից ունեցել է նոր բովանդակությունը, որ եղել է խաղաղության օրակարգը, մյուս կողմից՝ հին բովանդակությունն է նաև տեղ գտել այդտեղ (նկատի ունի Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի մասին կետերը):
🔸 Բայց [2021-ի] նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ էական և կարևոր մի բան՝ ՀՀ քաղաքացիները, այն մարդիկ, հանրության այն հատվածը, ում ես ընկալում եմ որպես ՀՀ սնուցող մայրեր, մեզ և կոնկրետ ինձ ըստ էության պարտադրել են վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը, հայացքը և հայեցակարգը: …
📑 Կառավարության [նոր] ծրագիրը ամբողջությամբ հիմնված է «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության և չորրորդ հանրապետության տեսլականի վրա, և սա է այն առանցքային, գաղափարական փոփոխությունը կամ վերափոխումը, որ տեղի է ունենում Կառավարության ծրագրում:
[Նիկոլ Փաշինյան]
Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ զեկուցելով ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծը:
Թողնել պատասխան