«Ֆլայուան Արմենիայի» մոլդովացի տերերի գլխին սեւ ամպեր են կուտակվելՍեւ ամպեր են կ…

«Ֆլայուան Արմենիայի» մոլդովացի տերերի գլխին սեւ ամպեր են կուտակվել
Սեւ ամպեր են կուտակվել մոլդովական Fly One ավիաընկերության գլխին, որը հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության 46 %-ի փայատերն է: Մոլդովական փոխադրողին ստիպում են փոխել իր սեփականատերերին:
Հիշեցնենք, որ «Ֆլայուան Արմենիան» հիմնադրվել է 2021-ի մարտին, իսկ թռիչքները մեկնակել է նույն տարվա դեկտեմբերից: Փոխադրողի 46 %-ն ի սկզբանե պատկանել է մոլդովական Fly One-ին, իսկ մնացած 54 %-ին տիրապետել են ԱԺ իշխանական նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի շրջապատի մարդիկ:
Ներկայում նախկին պաշտոնյայի եղբայրներից Էդուարդ Սուքիասյանն է «Ֆլայուան Արմենիայի» 50 %-ի սեփականատերը, իսկ մնացած 4 %-ը պատկանում է ավիաընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին:
📌 Նկատենք, որ «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ – կոմերցիոն գործունեության իրավունք տվող հիմնարար փաստաթուղթ է քաղաքացիական ավիացիայում) ունեցող ավիաընկերության առնվազն 51 %-ը պետք է պատկանի ՀՀ քաղաքացիների կամ Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց: Ինչպես տեսանք, «Ֆլայուան Արմենիայի» 54 %-ն ի սկզբանե պատկանել է ՀՀ քաղաքացիների:

«Ֆլայուան Արմենիայի» մոլդովացի տերերի գլխին սեւ ամպեր են կուտակվել

Սեւ ամպեր են կուտակվել մոլդովական Fly One ավիաընկերության գլխին, որը հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության 46 %-ի փայատերն է:…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով