Ռուսաստանում հերքում են հնարավոր զորահավաքի մասին լուրերըՄԱԿ-ում Ռուսաստանի մշտ…

🇷🇺 Ռուսաստանում հերքում են հնարավոր զորահավաքի մասին լուրերը
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանը չի նախատեսում զորահավաք իրականացնել։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը ռուսաստանցի դիվանագետին հարցրել է, թե արդյոք ինքը տեղյակ է այն մասին, որ հազարավոր տղամարդիկ հիմա Ռուսաստանից «փախչում են» Վրաստան։
ՌԴ իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետով մեկ օրվա ընթացքում անցնում է մոտ 20 հազար մարդ։ Լրագրողը դա կապել է այն բանի հետ, որ Ռուսաստանում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո զորահավաքի նոր ալիք է սպասվում։

Մի անհանգստացեք Ռուսաստանում զորահավաքի մասին։ Կարծում եմ, որ դրա մասին արդեն պաշտոնապես բազմիցս ասվել է. մեզ հիմա զանգվածային զորահավաք պետք չէ։ Այն չի նախատեսվում և որքանով ես տեղյակ եմ, չի էլ սպասվում

,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով