Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրով նախատեսվում է շարունակել ԼՂ-ից բռնի տեղահան…

🏠 Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրով նախատեսվում է շարունակել ԼՂ-ից բռնի տեղահանված 10,000 ընտանիքի բնակապահովումը։ Հայկ Խանումյանի հաշվարկով իրական կարիքը մոտ երկու անգամ մեծ է։
🔹 2020-ից գործող և 2024-ին ընդունված բնակապահովման ծրագրերով մինչ այժմ տուն է ձեռք բերել մոտ 8,000 ընտանիք՝ շուրջ 33,000 մարդ։
📊 Հայաստանից հեռացած մոտ 22,500 արցախցուն հաշվի առնելուց հետո էլ, Խանումյանի գնահատմամբ, շուրջ 95,000 մարդ դեռ չի անցել բնակապահովման ծրագրով։
⚠️ Նույնիսկ ծրագրի շահառուների շրջանակի սահմանափակումները հաշվի առնելու դեպքում ավելի քան 20,000 ընտանիք դեռ բնակարանի կարիք ունի։
🏘 Հեղինակի հաշվարկով կառավարության նախատեսած ևս 10,000 ընտանիքի բնակապահովումից հետո էլ մոտ 9,000-10,000 ընտանիք կմնա առանց բնակարանային լուծման։
Խանումյանը կասկածի տակ է դնում նաև ծրագրին դիմելու 2027-ի դեկտեմբերի 31-ի վերջնաժամկետի իրատեսականությունը՝ քաղաքացիության և փաստաթղթավորման գործընթացների դանդաղման պատճառով։
💡 Նրա առաջարկն է հնգամյա ծրագրում թիրախը բարձրացնել, օրինակ, մինչև 17,000 ընտանիք, իսկ հետագայում դիտարկել նպատակային շինարարություն, սոցիալական բնակֆոնդի ընդլայնում և այլ ծրագրեր։
https://civilnet.am/hy/news/1013721

Տեղահանվածների բնակապահովում. կառավարության թիրախը կրկնակի քիչ է առկա կարիքներից

Հայաստանի կառավարությունն իր 2026-31 թթ․ հնգամյա ծրագրի մեջ «Հավասար հնարավորությունների ապահովում» բաժնում նշել է, որ «շարունակելու է Ղարաբաղից տեղահանված…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով