Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում նոր թափ է հաղորդում ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, գրում է The Washington Times-ը։
Պարբերականի գնահատմամբ՝ գործընթացի առանցքային բաղադրիչներից է TRIPP նախագիծը, որը կարող է Հայաստանը դարձնել Կասպից ծովի տարածաշրջանի և Եվրոպայի միջև կարևոր տարանցիկ հանգույց, խթանել ներդրումները և նվազեցնել տրանսպորտային ծախսերը։ Հաղորդակցության ուղիները մնալու են Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
The Washington Times-ը նշում է նաև, որ TRIPP-ը կարող է ամրապնդել ԱՄՆ-ի դերը տարածաշրջանում և նոր հնարավորություններ ստեղծել ամերիկյան ընկերությունների համար։
Միաժամանակ պարբերականն ընդգծում է, որ խաղաղության գործընթացը չի կարող լիարժեք համարվել, քանի դեռ չեն լուծվել մարդասիրական խնդիրները։ Թերթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը՝ Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։

Թողնել պատասխան