Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ իր վարույթում գտնվող երկու տարբեր գործերով կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն։ Երկու արձանագրությունում էլ նշվում է նիստերի անցկացման նույն ժամը, մինչդեռ Դ. Գրիգորյանը և Գ. Վարդանյանը նշված օրը և ժամին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում չեն գտնվել: Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին։ [ՔԿ]