Մոսկվան Արևմուտքին մեղադրում է Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիայի հարցում …

🇷🇺 Մոսկվան Արևմուտքին մեղադրում է Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիայի հարցում Երևանին «շանտաժի ենթարկելու» մեջ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
📣 «Հաշվի առնելով, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցման հարցը չի բարձրացվել, շատ հավանական է, որ Հայաստանի ղեկավարությունը պարզապես շանտաժի է ենթարկվում։ Նրանք պահանջում են վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում, իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոն դոլարանոց ներդրումներ և հասանելիություն այնպիսի նախագծերին, որոնց տնտեսական կենսունակությունը հազիվ թե նկատելի է։
🗣 Սա լիովին համապատասխանում է արևմտյան մայրաքաղաքների անազնիվ խաղերին՝ Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու համար»,-նշել են Ռուսաստանի ԱԳ ​​​​նախարարությունից։ |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով