Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդու սպանության ենթադրյալ իրանական ծրագր…

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդու սպանության ենթադրյալ իրանական ծրագրի թիրախը նրա 35-ամյա որդի Յաիրն է եղել, որն այդ ժամանակ բնակվել է Ֆլորիդայում։ Այս մասին հայտնում է Newsmax-ը՝ հղում անելով ամերիկյան իրավապահ մարմինների աղբյուրին։
Աղբյուրի տվյալներով՝ իսրայելական հետախուզությունը նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկացել է 2025 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ ենթադրյալ իրանցի գործակալներն արդեն գտնվել են Մայամիում և հետևել Յաիրին, նրա տեղաշարժերին ու բնակության վայրին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով