Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում շահագործման է հանձնվել ոռոգմա…

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում շահագործման է հանձնվել ոռոգման նորակառույց համակարգ։
Արարողությանը մասնակցել են  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիումը, ՀՀ ՏԿԵՆ, ՏԿԵՆ ՋԿ և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ և հյուրեր։
Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, «Հայկը՝ մեր հերոսների համար» ամերիկյան հասարակական կազմակերպության և Վարդենիս համայնքի եռակողմ աջակցությամբ։  Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 20 միլիոն 400 հազար դրամ, որի իրականացման արդյունքում կառուցվել է 6,2 կմ երկարության  ոռոգման ջրագիծ և 4 400 խմ տարողությամբ ջրամբար։
Արդեն Սոթքում շուրջ 160 հեկտար ցանքատարածություն ապահովված է անխափան ոռոգմամբ՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ գյուղատնտեսության զարգացման, բերքատվության բարձրացման և Սոթքի տնտեսությունների ամրապնդման համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով