Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետու…

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ։ 
Ուղերձում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան մասին:   
Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում։ 
Նա իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել ինչպես մշակութային կյանքում, այնպես էլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում:   ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հրաչյա Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ թատերարվեստի բոլոր երկրպագուներին»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով