Կաթողիկոսի և 6 հոգևորականների քրեական գործն ուղարկվեց Երևանի դատարանԱմենայն հայո…

Կաթողիկոսի և 6 հոգևորականների քրեական գործն ուղարկվեց Երևանի դատարան
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս վեց բարձրաստիճան անդամների քրեական գործը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Նման որոշում կայացրեց դատավոր Սերժ Ռուշանյանը։
Պատճառաբանությունն այն է, որ Արման Սարոյանին (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) կարգալույծ անելու տնօրինության մեջ նշված չէ վայրը՝ Էջմիածինը, հետևաբար, Երևանում թող որոշեն՝ գործը ընդդատյա է Արմավիրի մարզի, թե Երևանի դատարանին։ Իսկ մեղադրանքը վերաբերում է Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնանկությանը և կարգալույծ հռչակմանը։ 📌 Ըստ մեղադրանքի՝ այդ որոշումներն ընդունելիս եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները գործել են դատարանի կիրառած ապահովման միջոցին հակառակ և չեն կատարել դատարանի որոշումը։
📌Թե՛ պաշտպանական, թե՛ մեղադրող կողմերը գտնում էին, որ գործը պետք է քննվի Արմավիրի մարզի դատարանում, սակայն դատավոր Սերժ Ռուշանյանը գործը Երևան ուղարկելու որոշում կայացրեց։

Կաթողիկոսի և 6 հոգևորականների քրեական գործն ուղարկվեց Երևանի դատարան

Քննչական մարմնի գնահատմամբ՝ այդ գործողությունները հանդիսացել են դատարանի որոշման կատարմանը գիտակցված խոչընդոտում, քանի որ դատարանն…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով