Այն մասին թե ինչպես քլորախեղդ անելով մաքրեցին Բյուրեղավանի ջրի մանրէները: Իսկ ո՞վ ստուգեց: Ահա հարցը:
▪️ Օրեր առաջ դիմել էի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում արձանագրված թունավորումների դեպքերի կապակցությամբ իրականացված գործողությունների, ստուգումների և դրանց արդյունքների մասին։
▪️ Տեսչական մարմնի տեղակալ Թագուհի Հակոբյանը պատասխանել էր, որ իրականացվել է նմուշառում և փորձաքննություն, իսկ դրա արդյունքներով տրվել է կարգադրագիր։ Պատասխանից տպավորություն էր ստեղծվում, որ կարգադրագիրը տրվել է հենց այդ բնակավայրերում ջրի որակի որևէ անհամապատասխանություն հայտնաբերելու արդյունքում։
▪️ Սակայն լաբորատորիայի տրամադրած տեղեկատվությունից պարզվում է՝ հուլիսի 18-ին վերցված նմուշների փորձաքննությամբ ջուրը մանրաբանական ցուցանիշներով համապատասխանել է նորմերին։ Հուլիսի 17-ին՝ այն օրը, երբ վարակը մոլեգնում էր, նմուշառում չի իրականացվել…… ուղղակի ջուր չեն ունեցել դրա համար, իսկ հաջորդ օրվա նմուշներում արդեն առկա է եղել նաև ազատ մնացորդային քլոր։ Մանրէաբանական մասով ասում են նորմալ է եղել արդեն: Մեղմ ասեմ` չեմ հավատում
▪️ Ուրեմն ինչո՞ւ էր Տեսչական մարմնի ներկայացուցիչը պատասխանը ներկայացնում այնպես, որ այլ տպավորություն ստեղծվեր։ Ինչ-որ բան թաքցնելու կամ իրական խնդրից ուշադրությունը շեղելու նպատա՞կ կար։ Որովհետև ստացված տեղեկատվությունից առնվազն այս պահին հետևում է, որ ջրի որակի անհամապատասխանության մասով «Վեոլիա Ջրին» ոչինչ չի սպառնում։
▪️ Բայց թերևս ամենահետաքրքիրը սա է. այն լաբորատորիան, որի հետ Տեսչական մարմինն աշխատում է, ջրի նմուշառում իրականացնելու համար հավատարմագրված չէ։
Այսինքն՝ թունավորումների օրը նմուշառում չկա, հաջորդ օրը ջուրն արդեն «նորմայի մեջ է», իսկ նմուշառումն իրականացրել է դրա համար չհավատարմագրված լաբորատորիան։
Փորձարկման արձանագրություններն այդպես էլ չտրամադրվեցին։ Բայց այս պատմության մեջ դա արդեն ամենահետաքրքիր հարցը չէ։
Ահա այսպես են պարզում՝ ինչ ջուր ենք խմում։
Մանրամասները՝ հաջորդիվ:

Թողնել պատասխան