Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպ…

Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հրաժեշտի այցելություն է կատարել Սյունիքի մարզ, Կապանում հանդիպում ունեցել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Հայաստանում առաքելությանս ավարտին ընդառաջ՝ Կապանում հրաժեշտ տվեցի Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանին։ Լինելով Ֆրանսիայի բարեկամ և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի գործընկեր՝ նա մարմնավորում է Սյունիքի դիմադրության ոգին»,-իր գրառման մեջ նշել է Դըկոտինյին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով