🇷🇺🇦🇲 Մոսկվան «սադրիչ» է համարում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ռուսաստանցիների մասին՝ Ռուսաստանում հնարավոր զորահավաքի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից բազմիցս հերքված շահարկումների ֆոնին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
🗣 «Ցավով ենք նշում, որ Պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը խաթարող հրապարակային հայտարարությունների տարածման միտումը շարունակվում է: Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ:
📌 Ըստ էության, դրանք խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին հակաօրինական գործողությունների և ավանդական հայկական հյուրընկալությանը տալիս են թունավոր քաղաքական երանգ»,- նշել է Զախարովան։ |tert.am|
🇦🇲🇷🇺 Հայաստանը չի պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք փորձում են խուսափել մոբիլիզացիայից և ռազմաճակատ ուղարկվելուց։ 🗣 Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը ռուսական «Дождь» հեռուստաընկերությանը…
Թողնել պատասխան