Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 29-ի որոշումներով Ներքին գործերի նախարարի տեղ…

📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 29-ի որոշումներով Ներքին գործերի նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Մասնավորապես՝ Արմեն Մկրտչյանը և Արմեն Ղազարյանը վերանշանակվել են ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոններում։
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի, իսկ Արամ Ղազարյանը՝ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։
Նելլի Դավթյանը վերանշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով