71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հ…

❗️71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման։ Այս մասին հայտարարում է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը՝ հրապարակելով նրան բերման ենթարկելու և դատարան ներկայացնելու կադրերը։
🗣 «Գ․ Խաչատրյանի մոտ դեռևս 2015-ին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ [․․․] նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել համապատասխան մասնագետների, գործիքների և տեխնիկական պայմանների բացակայության պատճառով։
🔸 Միայն վերջին երեք ամիսների ընթացքում նա երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների։ Չնայած նրա առողջական ծայրահեղ ծանր վիճակին՝ գործողությունները շարունակվում են օրեր շարունակ՝ պատճառելով ֆիզիկական ծանր տառապանք»,- ասված է հայտարարության մեջ։
Կարդալ ավելին
⚖️ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ [ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյան] |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով