Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներՀայ…

💉 Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներ
Հայաստանում գործող էսթետիկ բժշկության կենտրոնները կնճիռները հարթեցնելու համար հիմնականում առաջարկում են բոտուլինոթերապիա, որը ներարկումային միջամտություն է։ Այն իրականացվում է բոտուլինում A տիպի տոքսին պարունակող դեղամիջոցներով։ Այդ դեղամիջոցները աշխարհում բազմաթիվ են, իսկ Հայաստանում պաշտոնապես գրանցված են դրանցից միայն երեքը՝
• «Բոտուլաքս» (Botulax) — 50ՄՄ (Միջազգային միավոր), 100ՄՄ, 200ՄՄ, դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի,
• «Ֆորտոքս» (Fortox) — 100ՄՄ, դեղափոշի ներարկման լուծույթի, 
• «Մեդպորտ» (Medport) — 150ՄՄ, 300 ՄՄ, 500ՄՄ, դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի։
Չնայած դրան՝ Հայաստանում լայնորեն շրջանառվում են գրանցում չունեցող դեղամիջոցները, օրինակ՝ «Դիսպորտ» (Dysport), «Քսեոմին» (Xeomin), «Ռելատոքս» (Relatox), «Կանիտոքս» (Canitox), «Նաբոտա» (Nabota) և այլն։ Էսթետիկ բժշկական կենտրոնները շատ հաճախ իրենց կայքերում, սոցիալական ցանցերի էջերում հրապարակում են, որ այդ դեղամիջոցներն են օգտագործում։ 
📌 Դեղերի գրանցման գործընթացը երկարատև և ծախսատար է, ինչը, ըստ Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանի, կարող է նպաստել չգրանցված դեղերի շրջանառությանը։
🔗 Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներ

Իսկ միջամտությանը դիմող բուժառուները չեն կարող միանշանակ վստահ լինել, որ կլինիկաներում և անհատ մասնագետների կողմից օգտագործվող…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով