— The Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ն Nvidia-ի առաջատար AI չիպերի հասանե…

— The Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ն Nvidia-ի առաջատար AI չիպերի հասանելիության խոստումն օգտագործել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնությանը հասնելու բանակցություններում։
— Ըստ թերթի՝ Վաշինգտոնը Հայաստանի համար ավելի հզոր Nvidia չիպերի արտահանման թույլտվությունը դիտարկել է որպես տնտեսական խթան՝ խաղաղության գործընթացին զուգահեռ։
— Հոդվածն առանձնացնում է անցյալ ամիս Հրազդանում բացված Firebird AI տվյալների կենտրոնը, որը նախատեսվում է համալրել Nvidia-ի տասնյակ հազարավոր առաջատար չիպերով։
— ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը WSJ-ին ասել է, որ «Nvidia-ի բաղադրիչը փազլի շատ կարևոր մասն էր»։
— Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանի խոսքով՝ միջազգային հաճախորդներ ներգրավելու համար անհրաժեշտ էին «խաղաղության պայմաններ»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով