Հույս ունենք, որ կհասնենք արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկարողանանք կանգնեցնել։ Այս պահի դրությամբ ունենք մեկուսացված 444 անձ, եւ 799 մարդ, որոնց հորդորել ենք ինքնամեկուսացվել։ Ունենք նաեւ որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու, բայց պետք է հասկանանք, որ եթե մեկուսացմած անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն անիմաստ կդառնա։ Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ։ Հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաեւ Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններով։ Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են։ Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է Ֆրանսիայից ժամանած մեր հայերնակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։ Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններն են։ Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի հետեւից դեռ շարունակում ենք՝ վազքի պրոցեսի մեջ։ [Նիկոլ Փաշինյան]