Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին քննարկվեց Իսակով-Արշակունյաց ճան…

🏛 Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին քննարկվեց Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման հարցը, որը Մոնթե Մելքոնյան փողոցը Արշակունյաց պողոտային կապող հատվածն է։
🚧 Զեկուցվեց, որ շինարարական աշխատանքների տևողությունը 18 ամիս է։ Ճանապարհի երկարությունը 1,9 կմ է, ունի վեց երթևեկելի գոտի, իսկ Հրազդան գետի վրայով անցնող կամուրջը լինելու է մոտ 270 մետր։
📋 Այս պահին ընթանում են կապալառուի մոբիլիզացիոն և տարածքի հանձնման աշխատանքներ, իրականացվում են միջազգային պայմանագրեր։
💬 «Ես ունեմ մի մտահոգություն, որ այդ մոբիլիզացիան մի քիչ ավելի երկար է տևում»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Պարզաբանեցին, որ քանի որ աշխատանքներն իրականացվում են միջազգային գործընկերների հետ, որոշակի նախապատրաստություն է պահանջվում։
📅 Սեպտեմբերի ավարտին նախատեսվում են պաշտոնական այցն ու արարողությունը, որից հետո շինարարական աշխատանքները կանցնեն ակտիվ փուլ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով