«Անհարկի դատական շրջապտույտ»․ Վճռաբեկ դատարանի որոշմամբ Գարեգին Բ-ի գործը կքննի Արմավիրի մարզի դատարանը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս վեց հոգևորականների քրեական գործը դատարանից դատարան տեղափոխվելուց հետո վերջնականապես պետք է քննվի Արմավիրի մարզում։ Վճռաբեկ դատարանը չի ընդունել գործը Երևան ուղարկելու՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հիմնավորումները՝ արձանագրելով, որ գործի նյութերից հնարավոր էր պարզել ենթադրյալ արարքների կատարման վայրը։ Ավելին՝ Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ գործը Երևան ուղարկելով՝ Արմավիրի դատարանը ցուցաբերել է սուբյեկտիվ մոտեցում և ստեղծել անհարկի դատական շրջապտույտ։
📍Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը գործը Երևան էր ուղարկել՝ պատճառաբանելով, որ Գարեգին Բ-ին ներկայացված մեղադրանքի նկարագրության մեջ չի նշվել ենթադրյալ արարքի կատարման վայրը։ Այսինքն՝ դատարանը համարել էր, որ հնարավոր չէ որոշել, թե որ դատարանն է տարածքային առումով իրավասու քննել գործը։

Թողնել պատասխան