AfD-ի հաջողությունը քաղաքականության մեջ հետաքրքիր պատմություն է, բայց պատմությունը մեզ նաև սովորեցրել է, որ պետք է որոշակի զգուշություն ցուցաբերել այն ուժերի նկատմամբ, որոնք կտրուկ են ձեռք բերում պոպուլյարություն։
Օրինակ, նույն AfD-ի առաջնորդ Ալիս Վեյդելն ու նրա ուժը դիրքավորված են որպես պահպանողական ուժ, ընտանեկան արժեքների պահպանման կողմնակից ուժ, բայց ինքը՝ Վեյդելը, լեսբուհի է ու օրինական կերպով ամուսնացած է մեկ այլ կնոջ հետ։
Իհարկե, մենք չենք ցանկանում քննարկման առարկա դարձնել մարդկանց անձնական հարաբերությունները, դա իրենց կյանքն է, բայց կարևոր է միշտ բոլոր կողմերից ուսումնասիրել թեմաները։
@armgeopolitic
Նոր մի տեսանյութ պատահական մեր աչքով ընկավ, մի երիտասարդ ոգևորված խոսում է այն մասին, որ Գերմանիայում «հայամետ» ու «հակաթուրքական» ուժ է մոտ իշխանության գալուն, նկատի ունի AfD-ին, որն այսօր լուրջ հաջողության է հասել Գերմանիայի արևելյան հատվածում։ Եկեք չանենք…
Թողնել պատասխան