Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ …

📣 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է նույն դատավորին՝ Սերժ Ռուշանյանին։
📌 Առաջին անգամ գործը մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին, որը ինքնաբացարկ էր հայտնել շահերի բախման պատճառաբանությամբ, երկրորդ դատավոր Սերժ Ռուշանյանը գործը ուղարկել էր Երևանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ընդդատության հարցը պարզելու։
⚖️ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ դարձյալ պարզելու, թե որ դատարանին է ընդդատյա այս վարույթը։ Վճռաբեկը որոշել էր, որ գործը կքննվի Արմավիրում։
⚖️ Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրում։ «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ նման որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով