Ուղնուծուծով ՔՊ-ականը․ Առուշը վաղուց խզել է կապերը հին ընկերների հետԳորիսում Առո…

Ուղնուծուծով ՔՊ-ականը․ Առուշը վաղուց խզել է կապերը հին ընկերների հետ
Գորիսում Առուշ Առուշանյանի՝ ՔՊ-ի թեկնածուն դառնալու տեղեկությունը, գուցե, զարմացրել է շատերին, բայց ոչ մեզ։ Վաղուց ունեինք տեղեկություններ, որ Առուշանյանն իր նախաձեռնությամբ խզել է կապերը հին ընկերների հետ, չունի ոչ մի շփում նախկին քաղաքական թիմի անդամների հետ ու ամբողջությամբ տեղավորվել է իշխանությունների ծիրում։
Առուշ Առուշանյանը չի պահել նաև «չգրված կանոնները» ու անգամ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանավորումներից հետո կապի դուրս չի եկել իր նախկին ընկերոջ՝ Լևոն Քոչարյանի հետ ու թեկուզ սիմվոլիկ չի հետաքրքրվել Քոչարյան ընտանիքի որպիսությամբ։ Սա այն պարագայում, երբ Լևոն Քոչարյանը մշտապես ներկա է գտնվել Առուշանյանի դատական նիստերին, երբ վերջինս հետապնդման էր ենթարկվում այն ուժի կողմից, որին նա այսօր միացել է։
Ի դեպ, խորհրդանշական է, որ Առուշանյանը ՔՊ-ի հետ դաշինք է կազմել «Բիզնես» անունով կուսակցությամբ։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով