Հետաքրքիր գործ: ֆուտբոլի զարգացումը կարգախոս չէՈրպես կանոն՝ մեր կողմից վարվող դ…

Հետաքրքիր գործ: ֆուտբոլի զարգացումը կարգախոս չէ
Որպես կանոն՝ մեր կողմից վարվող դատական գործերի մասին հրապարակային չեմ խոսում։ Սա բացառություններից մեկն է, որովհետև այստեղ ակնհայտ հանրային շահ կա։ Այս տեսանյութում խոսում եմ հենց դրա մասին։
Մի քանի արձանագրում․
• Լեգեոներների թվի սահմանափակման և ազգային հավաքականի հաջողությունների միջև ուղիղ կապ հաստատող համոզիչ ուսումնասիրություն չկա։ Եթե հակառակը փաստող տվյալ կա, այն մինչ օրս չի ներկայացվել։
• Եթե «Ուրարտուն» խոսում է հայկական ֆուտբոլի զարգացման անունից և իր պատկերացրած մոդելն առաջարկում է փաստացի տարածել բոլոր ակումբների վրա, ապա նախ պետք է ցույց տա՝ այդ նույն մոդելով իր ակումբում հայկական ֆուտբոլի զարգացման ինչ համոզիչ արդյունք է արձանագրել։ Հայկական ֆուտբոլի զարգացման մասին խոսելը դեռ դրա զարգացման ապացույց չէ։
• «Նոան» ընտրել է այլ՝ հենց ակումբի համար բավական ծախսատար բիզնես մոդել և ռազմավարություն, որը, սակայն, արդեն արդարացնում է իրեն և չափելի արդյունքներ է տալիս։
• Քանակական քվոտաներն ու սահմանափակումները ընդամենը գործիքներ են։ Նման գործիք ընտրելիս պետք է ներկայացնել դրա արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրություն և, առավել կարևոր՝ գնահատել, թե այն ինչ արդյունք է տալու հենց Հայաստանի պայմաններում։ Այս որոշման դեպքում երկուսն էլ բացակայում են։
Եվ ամենակարևորը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, առավել ևս՝ հեռացող ղեկավարությունը, չի կարող հայկական ֆուտբոլի զարգացման համար այսպիսի կարևոր ու երկարաժամկետ հարց լուծել մեր գնահատմամբ՝ կոպտագույն ընթացակարգային խախտումներով, առանց ակումբների հետ իրական քննարկման և տրանսֆերային պատուհանի ընթացքում խաղի կանոնները փոխելով։
https://www.facebook.com/share/v/19Z6LsoyZ2/?mibextid=wwXIfr

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով