Կան ինքնություններ, որոնք մարդը ստանում է որպես ժառանգություն։ Եվ կան այնպիսիք, …

Կան ինքնություններ, որոնք մարդը ստանում է որպես ժառանգություն։ Եվ կան այնպիսիք, որոնց իմաստը տարիներ շարունակ փորձում է հասկանալ, հարցականի տակ դնել, երբեմն նույնիսկ մերժել՝ մինչև դրանք նորից գտնելը։ Անելգա Արսլանյանի համար հայկական ինքնությունը միաժամանակ այս երկու ճանապարհների պատմությունն է։
Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքից սերած դուստր, 1957 թվականին Անտվերպենում ծնված և Բելգիայի հայկական սփյուռքում խորապես արմատավորված Անելգա Արսլանյանը, այնուամենայնիվ, պատմում է, որ երկար տարիներ իր հայկական ինքնությունն ընկալել է որպես «կաղապար»։ Միայն շատ ավելի ուշ՝ իր ընտանեկան պատմության, ամուսնու հետ հանդիպման, տոհմածառի ուսումնասիրությունների և Հայաստան կատարած առաջին այցելությունների միջոցով նա սկսեց այլ կերպ նայել իր հայկականությանը։
Այսօր բժիշկ, հինգ երեխաների մայր և տատիկ, տասնամյակներ շարունակ մարդասիրական գործունեությամբ զբաղվող և, մասնավորապես, Արսլանյան հիմնադրամի աշխատանքներում ակտիվորեն ներգրավված կին՝ նա հայ լինելն ընկալում է ոչ թե  որպես պարտավորություն, այլ՝ աշխարհում լինելու մի ձև։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով