Հայացքդ ուր էլ ձգես՝ համատարած կոլապս է։ Եվ պետք չէ բնավ զարմանալ, որ խոշոր հետա…

Հայացքդ ուր էլ ձգես՝ համատարած կոլապս է։ Եվ պետք չէ բնավ զարմանալ, որ խոշոր հետազոտական ծառայությունը արձանագրում է՝ Հայաստանում գրագիտության մակարդակը ոչ թե պարզապես ողբերգական է, այլ, կարելի է ասել, կրթություն չկա։
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ոգևորված բողոքում էր կրթության որակից՝ միաժամանակ խոստովանելով, որ այս ողբերգական պատկերից իրենք տեղյակ են։ Շուրջ ութ տարի պետության ղեկը ստանձնած անձը դժգոհում է այն դպրոցների տնօրեններից, որոնց, գրեթե առանց բացառության, նշանակել են հենց իր պաշտոնավարման տարիներին։
Եվրոինտեգրման ջատագովները, իհարկե, գիտեն, որ ցանկացած եվրոպական երկրում նման պատկերի արձանագրման դեպքում ոչ միայն կրթության ոլորտի պատասխանատուն կգրեր հրաժարականի դիմում, այլև քաղաքական պատասխանատվություն կստանձներ հենց վարչապետը։
Եթե կարճ՝ այն աշակերտը, որը 2018 թվականին սկսել է հաճախել դպրոց, այսօր 7-8-րդ դասարանում է։ Եվ հենց այդ աշակերտի կրթության արդյունքն այսօր մենք տեսնում ենք՝ նա հաճախ դպրոց է հաճախել, բայց չի ստացել անգամ տարրական գրագիտության անհրաժեշտ մակարդակը։
Սևակ Խաչատրյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով