Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյուն…

🇺🇸🇦🇲 Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը։
📅 Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սերժանտական կազմի ներկայացուցիչներն ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները փոխանակվել են փորձով՝ սերժանտական առաջնորդության և մարտավարական պլանավորման ոլորտներում։
Վերապատրաստումը ներառել է նաև մի քանի օր տևած գործնական վարժանքներ։ «Փյունիկ» ծրագիրը Կանզաս-Հայաստան գործընկերության կարևոր բաղադրիչներից է շուրջ 15 տարի։
Այդ մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով