Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը պ…

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարում հայկական ձեռագրերի վերաբերյալ արած հայտարարություններին՝ ընդգծելով, որ ցուցադրված մատյանները բնօրինակներ չեն եղել, այլ հատուկ ցուցադրության համար պատրաստված բարձրակարգ կրկնօրինակներ։
«Մենք մեր ձեռագրերում, մեր պատմության մեջ դատարկ էջեր չունենք՝ ի տարբերություն շատ-շատերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի հետ զրույցում ասել է Խզմալյանը։
Հիքմեթ Հաջիևը Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Գանձասարի Մատենադարանում ցուցադրել էր հայկական գրքերի դատարկ էջերը՝ դրանք ներկայացնելով Հայաստանի պատմության համատեքստում։
Մատենադարանում պարզաբանում են, որ Գանձասարում ցուցադրված մատյանները երբեք բնօրինակներ չեն եղել։
Դրանք տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված ձեռագրերի բարձրակարգ կրկնօրինակներ են, որոնցից ցուցադրության համար ընտրվել են առավել կարևոր և շքեղ էջերը։
https://armenpress.am/hy/article/1260398

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարում…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով