📣 Հրազդանի ոստիկանների կողմից ենթադրյալ խոշտանգման ենթարկված Խաժակ Թովմասյանի հետ տեղի ունեցած դեպքից 4 օր անց դեռևս վարույթ նախաձեռնված չէ, ինչը կարող է հանգեցնել ինչպես ապացույցների կորստի, այնպես էլ գործի վրա հնարավոր ազդեցության ռիսկ ստեղծել։
🗣 Այս մասին հայտարարում է պաշտպան փաստաբան Սուզաննա Խչեյանը։
📌 Նա նշել է, որ Թովմասյանը ՔԿ նախագահին ուղղված հանցագործության մասին հաղորդմամբ մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ ապօրինի ձերբակալում, բռնություն և խոշտանգում են իրականացրել։
Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգել է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան բռնության է ենթարկվել:
Թողնել պատասխան