ԲԸՏՄ-ն աղավաղում է փաստերը․ «ՄԼ Մայնինգը» շարունակել է օդն աղտոտել նաև տուգանվելուց հետոԵրեկ՝ սեպտեմբերի 15-ին, «Հետքում» հրապարակված «Փոշու ջրվեժ՝ կիսակառույց շենքերից․ ինչ արժե օդը աղտոտելը»
հոդվածիցհետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն (ԲԸՏՄ) այսօր պաշտոնական
պարզաբանում է տարածել։
Տեսչական մարմինը պնդում է, թե Ավանի ակադեմիայի հարակից շինհրապարակից փոշու արտանետման մեր հրապարակած տեսանյութն ունի «մոտ մեկուկես ամսվա վաղեմություն»: Տեսչական մարմինը վստահեցնում է, որ խնդրին արձագանքել է դեռևս օգոստոսի 7-ին, ընկերությանը տուգանել 150 000 դրամով, տվել հանձնարարականներ, իսկ այսօր՝ սեպտեմբերի 16-ին արված կրկնակի այցով էլ ամեն ինչ գտել է պատշաճ վիճակում։
❗️Մեր հրապարակած տեսանյութի վերաբերյալ տեսչական մարմնի այս հայտարարությունն անհիմն է։Խմբագրության տրամադրության տակ առկա էկրանակադրերը փաստում են, որ քաղաքացի Լուսինե Մկրտչյանը տեսանյութը նկարահանել է ԲԸՏՄ-ի ներկայացրած տուգանքից հետո՝ օգոստոսի 23-ին՝ առավոտյան ժամը 10։50-ի սահմաններում։ Ընդամենը հինգ րոպե անց՝ 10։55-ին, նա այդ տեսանյութն ուղարկել է կառուցապատող ընկերությանը:
🔗Մանրամասները`
ԱՅՍՏԵՂ
ԲԸՏՄ-ն աղավաղում է փաստերը․ «ՄԼ Մայնինգը» շարունակել է օդն աղտոտել նաև տուգանվելուց հետո
Այս դրվագն ընդամենը վերահաստատում է երեկվա հոդվածի գլխավոր ասելիքը. տուգանքները հաճախ այնքան սիմվոլիկ են, որ վարքագծի փոփոխության…
Թողնել պատասխան