ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմա…

🇦🇲 ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։
📌 Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։ Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝
🔸 Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
🔸 Սախարովի հրապարակից,
🔸 Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
🔸 Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
🔸 Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
[ՆԳՆ ոստիկանություն]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով