🇦🇿 Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ կապերի մեջ մեղադրվող թալիշ հետազոտողին խիստ ռեժիմի բանտ տեղափոխել:
📣 Իշխանությունները հայտարարել են, որ Աբիլովը, որը 2025-ին մի քանի մեղադրանքով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, բանտախցում կատարել է խախտումներ:
ℹ️ Բելառուսում բնակվող հետազոտողը ձերբակալվել էր 2024-ի հուլիսին` Ադրբեջանում իր հարազատներին այցելելիս։ Նրա ձերբակալությունից հետո իշխանամետ լրատվամիջոցները հրապարակել են լուրեր, որոնցում պնդում է արվում, որ նա համագործակցել է Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ։ Աբիլովին Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանը անցած տարի դատապարտել է մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ պետական դավաճանության, պետական հեղաշրջման կոչերի և ատելության խոսքի համար։ |azatutyun.am|

Թողնել պատասխան