Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները համաշխա…

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները համաշխարհային Օլիմպիադայում:
Տղամարդկանց ընտրանու մրցակիցը կլինի Շոտլանդիայի հավաքականը, իսկ կանանց հավաքականը կմրցի Սինգապուրի հավաքականի հետ:
Մեկնարկային տուրում թե կանայք, թե տղամարդիկ հաղթել են մրցակիցներին․ տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Բարբադոսի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:
Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է Հոնկոնգի հավաքականին:
Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով