Քաղաքացին հայտնել է, որ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել | factor.am…

Քաղաքացին հայտնել է, որ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել | factor.am
❗️ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչ Արթուր Սարգսյանը պատմել է, իրեն փող են պարտք եղել, չեն տվել, դիմել է թաղայինին, որ առանց կռվի լուծվի հարցը։ Բայց այդպես էլ խնդրին լուծում չի տրվել, ինքն էլ զանգել է 1-02․ «Հետո էլի ենք զանգել մեր թաղայինին, ասել էր՝ դիմել եք 1-02-ին, գնացեք 1-02-ին էլ ասեք»։
📌 Սարգսյանը պատմել է, որ երկու ամիս անց իրեն է զանգահարել ոմն Աշոտ և ներկայացել Արմավիրի բաժնի աշխատակից և առաջարկել հանդիպել, ինքը դուրս է եկել, նստեցրել են մեքենան․
🗣 «Սկսեցին ամենավերջին հայհոյանքներ տալը։ Վարորդը հենց էդ թաղայինն էր, շուռ եկավ ու հարվածեց դեմքիս, հարվածելով մինչև բաժին տարան։ Բաժնից իջեցրին ստորացված վիճակում, ասենք քիթս ասֆալտին կպած, սաղ ճանապարհին ինձ ասում էին. «Դու մեր ընկերոջ վրով սենց բաներ էիր ասում, հա՞, դե հեսա սրանից հետո կտեսնես»։ Տանում են բաժին են հասցնում, մինչև երկրորդ հարկ էլի գետնին կպած բարձրացնում են, ես ոչ մի բան, ոչ մեկին չեմ տեսնում, մեկ էլ ոտքերն եմ տեսնում։ Ու էլի սկսում են հարվածել այդտեղ»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով