Մարտունու շրջան. մարտեր Ամարասի ուղղությամբ 2023-ի սեպտեմբերի 19-20-ին Մարտունո…

📌 Մարտունու շրջան. մարտեր Ամարասի ուղղությամբ
2023-ի սեպտեմբերի 19-20-ին Մարտունու բրիգադի զինծառայողները պաշտպանական մարտեր են մղել Ամարաս վանքի մոտ և Լուսնյակ սարում։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին գրավեց Ամարաս վանքի մոտ գտնվող №324 և №323 մարտական դիրքերը: Զոհվեց 1-ին վաշտի հրամանատար Սոս Ղուկասյանը: Հայկական կողմը 19 զինծառայողներով ամրապնդվեց Լուսնյակ սարում: Հայկական հրետանին այդ ուղղությամբ մեկ օրում 300-ից ավելի արկ արձակեց:
📌 Հայկական կողմից զոհվեցին Կարեն Բալայանը, Արթուր Կիրակոսյանը, Վաչագան Դադալյանը, Արմեն Հարությունյանը, Սամվել Աղամալյանը, Վիտալի Աբաղյանը, Սամվել Թովմասյանը:
👉 Ավելի մանրամասն՝ ՍիվիլՆեթի հոդվածում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով