Ի՞նչ ցուցում են ստացել ռուս լիբերալները․ արհեստականորեն ստեղծված հերթեր՝ դեսպան…

🇦🇲🇷🇺 Ի՞նչ ցուցում են ստացել ռուս լիբերալները․ արհեստականորեն ստեղծված հերթեր՝ դեսպանատների առջև
Այսօր ՌԴ Պետդումայի ընտրությունների վերջին օրն է, արդեն այսօր երեկոյան սկսվելու է ձայների հաշվարկը։ Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում գործող Ռուսաստանի դեսպանատների առջև այսօր կոնկրետ ժամից՝ 12:00-ից սկսած քաղաքացիների մեծ կուտակումներ են նկատվել ու, ըստ շրջանառվող տեղեկությունների, ռուսական լիբերալ շրջանակները ցուցում են ստացել հենց այդ ժամին կուտակվել դեսպանատների առջև ու արհեստական հերթեր ստեղծել։
Նպատակը հետևյալն է, որ արևմտյան մամուլում ընտրությունների ընթացքը լուսաբանվի այնպես, որ Ռուսաստանից դուրս գտնվող ՌԴ քաղաքացիների համար խոչընդոտներ են ստեղծվել իրենց ձայնն իրացնելու հարցում։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով