💰 Մոտ $9 մլն-ի նոր պայմանագրեր՝ $1.3 մլն-ի վերադարձի շուրջ վեճի պայմաններումԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտպանել է COP17-ի կազմակերպումը «Դոպինգ Սփեյսին» վստահելու որոշումը, թեև ընկերությունը չի վերադարձրել ավելի քան $1.3 մլն-ը, որը նախարարությունը համարում է Ջենիֆեր Լոպեսի համերգից տնտեսված գումար։ Ընկերությունը վիճարկում է այդ պահանջը։
🔹 Առանց մրցույթի, 90 տոկոս կանխավճարով․ կառավարությունը «Դոպինգ Սփեյսի» հետ շուրջ 3.5 մլրդ դրամի՝ ավելի քան $8.9 մլն-ի պայմանագրեր է կնքել՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
🔹 Գումարի վերադարձը դեռ քննարկվում է․ «Կա՛մ կգանք փոխադարձ համաձայնության՝ գումարը հետ վերադարձնելու, կա՛մ կլինի դատական պրոցես»,- ասել է Անդրեասյանը «Ինֆոքոմին»։
🔹 Բանկային երաշխիքից հրաժարվել են, տույժերը չեն գանձել․ ըստ «Ազատության» հետաքննության՝ նախարարությունը Լոպեսի համերգից առաջ հանել է բանկային երաշխիքի պահանջը և չի գանձել համերգի ժամկետի խախտման համար նախատեսված տույժերը։
🔹 Նախարարի բացատրությունը․ «Մեր նպատակը քաշքշուկները չեն, մեր նպատակը հյուրախաղերի կազմակերպումն է»։ Նա առանձին չի պարզաբանել երաշխիքից հրաժարվելու և տույժերը չգանձելու պատճառները։
📎 Ամբողջական հոդվածը՝ ՍիվիլՆեթում
Նախարարը պաշտպանում է $1.3 մլն-ը պետությանը չվերադարձնող ընկերությանը COP17-ի կազմակերպումը վստահելը
Լիա Ավագյան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտպանել է COP17-ի կազմակերպումը «Դոպինգ Սփեյսին» վստահելու կառավարության…
Թողնել պատասխան