Նոր մանրամասներ են հայտնի դարձել Խարբերդի մանկատան դեպքից։ Factor.am-ը հայտնում…

📣 Նոր մանրամասներ են հայտնի դարձել Խարբերդի մանկատան դեպքից։
📰 Factor.am-ը հայտնում է, որ ըստ գործի նյութերի՝ դեպքը տեղի է ունեցել 2026 թ. օգոստոսի 13-ին։ Մանկատան սանին ծեծի ենթարկածը խնամքի հերթապահ դայակ Վարդ Աղախանյանն է։ Դայակը նախ հարվածներ է հասցրել մանկատան սան Ֆ․ Մ․-ին, ապա, երբ նա ընկել է գետնին, վերցրել է հատակը մաքրելու համար նախատեսված փայտը և շարունակել է դրանով բազմաթիվ հարվածներ հասցնել վերջինիս մեջքի ստորին կողային հատվածին, ողնաշարի հատվածին և ձախ թիակային հատվածին, ինչի հետևանքով Ֆ․ Մ․-ին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառվել։
📌 Գործի նյութերում նշված է, որ Ֆ․ Մ․-ն մանկական ուղեղային կաթված և տեղաշարժման խնդիրներ ունի, չի տիրապետում բանավոր խոսքին և չի կարողանում հաղորդակցվել։ |factor.am|
🔶 Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան դայակն ազատվել է աշխատանքից՝ հաշմանդամություն ունեցող երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո։ 🔹 Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը հայտնել է, որ դեպքը մանկատան տնօրինությունը նկատել է և…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով