Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում 2026 թվականի հոկտեմբ…

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ։
Գավառ համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են «Համերաշխություն» դաշինքը, «Ինքնիշխան Հայաստան» և «Հայկական քվե» կուսակցությունները։ Գավառ համայնքի գործող ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորում է «Համերաշխություն» դաշինքի 66 հոգանոց ցուցակը։
Մարտունի համայնքում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները և «Մեր համայնք» կուսակցությունների դաշինքը։ Գործող համայնքապետ Հովհաննես Հովեյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 81 հոգանոց ցուցակը։
Վարդենիս համայնքում առաջադրվել է 1 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Գործող համայնքապետ Ահարոն Խաչատրյանը գլխավորում է 53 հոգանոց ցուցակը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով