«Ադրբեջանցի փորձագետների խմբի հերթական այցը Երևան վստահաբար հետաձգվել է Ադրբեջան…

«Ադրբեջանցի փորձագետների խմբի հերթական այցը Երևան վստահաբար հետաձգվել է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ամենաբարձր մակարդակում, որոշումն ընդունվել է Ալիևի նստավայրում»։

Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ քաղաքականության կոշտացումն ու հակահայկական քարոզչության ակտիվացումը ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է աշխարհաքաղաքական զարգացումներով, այդ թվում ԱՄՆ միջանկյան ընտրություններով։
 
📌«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում այս օրերին Երևանում նախանշված հայ և ադրբեջանցի փորձագետների քննարկումները հետաձգվել են։ Ըստ հայկական կողմի՝ պատճառը օկուպացված Արցախի հայկական եկեղեցիները աղվանական ներկայացնելու և Դադիվանքի խաչքարերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանից հնչած հակափաստարկներն են, այդ թվում իրենց՝ փորձագետների արձագանքը։

«Կգան, թե չեն գա՝ դրանից ոչ մի բան չի փոխվում ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանական հասարակության համար։ Այդ մարդիկ կապ չունեն ադրբեջանական հասարակության հետ, ոչ էլ քաղաքացիական ինչ–որ նախաձեռնությունների մաս են։ Իրենք կոնկրետ իշխանական աշխատողներ են, պրոպագանդիստեր։ Իրենց ասել էին՝ գնացե՛ք՝ եկել էին, հիմա ասել են՝ մի՛ գնացեք՝ չեն գալիս։ Վաղը էլի կասեն՝ գնացե՛ք»,– ասում է Հայրապետյանը՝ պարզաբանելով, որ քաղհասարակության ներկայացուցիչների անվան տակ այդ հանդիպումներին մասնակցում են Ադրբեջանում բացահայտ հակահայկական հրապարակախոսությամբ հայտնի քարոզիչներ։

📍«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 10-ին Ադրբեջանում։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով