🇦🇲🇷🇺 Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին։
📣 Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն կառուցողական համագործակցություն, այդ թվում՝ Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի գործունեության ժամկետների երկարաձգման ուղղությամբ։ Հաջորդիվ նա մանրամասներ է ներկայացրել նոր ԱԷԿ–ի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման առաջարկների և հնարավոր մեխանիզմների շուրջ։
💭 Փաշինյանն ասել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ և որոշումը կընդունվի առաջիկայում։
📌 Վարչապետն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։
⚛️ Նոր ատոմակայանի կառուցման հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրության հարց չէ. Նիկոլ Փաշինյան 📣 «Ատոմակայանի հետ կապված, մենք արդեն իսկ պայմանավորվածություն ձեռք բերել էինք, որ սեպտեմբերին սպասում ենք «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին, որպեսզի նա ներկայացնի…
Թողնել պատասխան