Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում…

🇦🇲🇳🇴 Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ և նրան պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով։
📌 Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան է և վկայություն մեր ժողովրդավարության մեջ և նաև մեր երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում Ձեր ներդրման ճանաչման։ Շնորհավորում եմ»։ Տորբյորն Յագլանդն իր կողմից նշել է. «Մեծ պատիվ է, մեծ հաճույք է ստանալ այս Շքանշանը։
🔸 Հանդիպմանն Արարատ Միրզոյանը և Թյորնբորն Յագլանդը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։
[ՀՀ ԱԳՆ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *