Flydubai-ի ինքնաթիռի ուղևորներից մեկը պատմել է, թե ինչ է կատարվել ինքնաթիռում։ …

❗️ Flydubai-ի ինքնաթիռի ուղևորներից մեկը պատմել է, թե ինչ է կատարվել ինքնաթիռում։
📣 «Խցիկից կռվի նմանվող ձայներ էին լսվում։ Դուռը մի փոքր կիսաբաց էր, և ես տեսա, թե ինչպես են փորձում մեկին դուրս հրել։ Ինքնաթիռը հանկարծակի կտրուկ անկում ապրեց՝ քիթը կախ, շատ ուժեղ պտտվելով։ Ես ինչպես հասկացա, երկրորդ օդաչուն դանակահարել էր ինքնաթիռի հրամանատարին։
🗣 Ինքնաթիռում ևս երկու օդաչուներ կային, և նրանք ստանձնեցին ինքնաթիռի վերահսկողությունը», — ինչպես հայտնում են իսրայելական լրատվամիջոցները, պատմել է ուղևորը։
📌 Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ կան այլ տեղեկություններ ևս այն մասին, որ երկու ոչ հերթապահ օդաչուներ ստանձնել են ինքնաթիռի ղեկը, երբ ինքնաթիռի հրամանատարը վիրավորվելու հետեւանքով չի կարողացել պահել այն։
‼️ Reuters-ը գրում է, որ Flydubai-ի ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ քաղաքում, անձնակազմն ու բոլոր ուղևորներն ապահով են: ℹ️ Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ արտակարգ իրավիճակի պատճառը օդաչուների միջև կռիվն է եղել։…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով