Սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը կավարտվի. 2027-ի պետբյուջեի նախագծով միջոց…

‼️ Սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը կավարտվի. 2027-ի պետբյուջեի նախագծով միջոցներ նախատեսված չեն:
🔸 «Սոցփաթեթի ծրագիրն ընդունվել է 2012-13 թվականներին, որպես պետական համակարգում ցածր վարձատրության փոխհատուցում, որի շրջանակում մեր քաղաքացիները կարող էին որոշակի ծառայություններ գնել՝ առողջարանային, հանգստի, սպորտի, ուսման և այլն:
🔸 Բայց մենք գիտենք, որ հատկապես վերջին տարիներին, այն բոլոր քաղաքացիները, որոնք ունեին սոցիալական փաթեթ, տարատեսակ բարեփոխումների արդյունքում ունեցել են, թե՛ աշխատավարձի բարձրացումներ, նաև առողջապահության ապահովագրության շնորհիվ ավելի մեծ հնարավորություն՝ ծածկելու իրենց առողջապահական ծախսերը։ Եվ հիմա եկել է ժամանակը պարզապես ավարտելու այդ ծառայության մատուցումը, քանի որ այն իր առջև դրված խնդիրը կատարել է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:
📌 Քաղաքացիները, որոնք իրենց բանկային հաշիվներում ունեն սոցփաթեթի շրջանակում կուտակված գումարներ, կկարողանան դրանք օգտագործել Կառավարության հատուկ որոշումով սահմանվելիք ուղղություններով: |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով