Նիկոլ Փաշինյանը 30 արծաթ է առաջարկում քահանաներին———-Եկեղեցին կազմաքանդելու, Կաթ…

Նիկոլ Փաշինյանը 30 արծաթ է առաջարկում քահանաներին
———-
Եկեղեցին կազմաքանդելու, Կաթողիկոսի գահին տիրանալու ու եկեղեցու ֆինանսները վերահսկելու համար Նիկոլ Փաշինյանը տարատեսակ հնարքներ է կիրառում։
Քահանաներին շահագրգռելու ու տիրադավների կողմը թեքելու համար սկսել է խոսել նրանց սոցիալական երաշխիքների մեխանիզմ ներդնելու, եկամտահարկ վերադարձնելու, աշխատանքային ստաժի, սոցիալական կրեդիտների և այլնի մասին։ Իսկ դրա համար պետք է, որ իշխանությունը կոշտ հարկային քաղաքականություն կիրառի ամբողջ եկեղեցու նկատմամբ։
Կարող են հասնել ընդհուպ մինչև կնունքների, պսակների ու թաղման արարողությունների համար տրվող գումարները ՀԴՄ-ներով գանձելուն։ Այն, որ քահանաները պետք է սոցիալական պաշտպանվածություն ունենան, դրա հետ որևէ մեկը չի վիճում։
Սակայն Նիկոլ Փաշինյանի նպատակը բոլորովին այլ է, քան քահանաների բարեկեցության մասին մտածելը։ Նա քահանայաց դասին ինչ-որ կասկածելի բարելավումներ առաջարկելով՝ 30 արծաթով փորձում է «Տրոյական ձի» սարքել եկեղեցի ներխուժելու, վերահսկելու ու կազմաքանդելու համար։ Այլապես, ինչու է Նիկոլ Փաշինյանը քահանաների մասին հիշել ու կոկորդիլոսի արցունքներ է թափում եկեղեցու դեմ կազմակերպած լայնամասշտաբ հարձակումների ֆոնին։ «30 արծաթով», ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փորձում է հենց հոգևորականների ներսում լեգիտիմություն տալ իր հարձակումներին՝ պատրանք ստեղծելով, թե եկեղեցու ներսից է հասունացել «բարեփոխումների» պահանջը։
Դերենիկ Մալխասյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով