Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցու…

📌Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ։
Փաշինյանը պահանջում է պարտավորեցնել Էդգար Ղազարյանին հրապարակայնորեն հերքել 2026-ի սեպտեմբերի 27-ին տրված հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած արտահայտությունները։ Խոսքը պատգամավորի այն հայտարարության մասին է, թե 2020-ի հոկտեմբերի 6-ին Ստեփանակերտում անցկացրած խորհրդակցությունից հետո Փաշինյանը «սկսել է թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։
Փաշինյանը նաև պահանջում է Էդգար Ղազարյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես փոխհատուցման գումար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով