«Արմեդը» չի ճանաչում բուժառուին, իսկ հիվանդությունը չի սպասումԱրմինեի (անունը փոխված է) մոտ 2026թ.-ի սկզբին քաղցկեղ է ախտորոշվել։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով նա պետք է հնարավորություն ունենար բժշկական ծառայությունների մի մասը ստանալ անվճար։ Սակայն, մարտից նրա տվյալներն այլևս չեն երևացել «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում, և նա չի կարողացել լիարժեք օգտվել իրեն հասանելիք բուժօգնությունից։
Տեխնիկական խնդիրը կարող էր լուծվել պետական համակարգերի ներսում,
սակայն դրա փոխարեն Արմինեն ամիսներ շարունակ ստիպված տարբեր դռներ է թակել։Արմինեն և նրա հարազատները սկզբում դիմել են Միասնական սոցիալական ծառայություն։ Նրանց հայտնել են, որ կնոջ հաշմանդամության վերաբերյալ տվյալները մուտքագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման «Փյունիկ» համակարգ։ Ըստ այդ պարզաբանման՝ տվյալները պետք է ինքնաշխատ կերպով փոխանցվեին «Արմեդ» և այնտեղ արտացոլվեին։
Բայց դրանք չեն արտացոլվել․․․
▫️Միայն առողջապահության նախարարին անձամբ դիմելուց հետո
նրա տվյալները վերականգնվել են «Արմեդ» համակարգում։🔗Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
«Արմեդը» չի ճանաչում բուժառուին, իսկ հիվանդությունը չի սպասում
Քաղաքացուն կրկին մնում էր դիմել մեկ այլ պետական կառույցի՝ պարզելու, թե ինչու պետական մի համակարգում առկա տվյալները չեն փոխանցվել…
Թողնել պատասխան